Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի համար 18 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի համար 18 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

14:07 | 11.07.2020 | Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020թ. հունիսի 19-ի նիստի համար 8 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 26.06.2020թ. hամար 12/61494 զեկուցագիրը`

1.«Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անահիտ Կարլենի Ավետիսյանի հետ 2020 թվականի հուլիսի 3-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (03.07.2020թ.-03.07.2025թ.)։ 2.«Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Դավիթավյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»,- ասված է քաղաքապտի որոշման մեջ։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси