Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հեռավար ուսուցումը սարսափելի է․ դպրոցները պետք է վերաբացվեն աշնանը․ Թրամփը քննադատել է հեռահար ուսուցումը

Հեռավար ուսուցումը սարսափելի է․ դպրոցները պետք է վերաբացվեն աշնանը․ Թրամփը քննադատել է հեռահար ուսուցումը

13:24 | 11.07.2020 | Քաղաքականություն

ԱՄՆ-ում դպրոցները պետք է վերաբացվեն աշնանը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այժմ, երբ մենք ավելի լայն մասշտաբով դրա ականատեսը դարձանք, նախևառաջ հաստատվեց, որ հեռավար ուսուցումը սարսափելի է ի տարբերություն դպրոցում կամ համալսարանում կրթություն ստանալուն:

Դրանք ընդհանրապես չի կարելի համեմատել: Դպրոցները պետք է վերաբացվեն աշնանը:

Եթե չվերաբացվեն, ինչո՞ւ պետք է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տրամադրի. չի՛ տրամադրի»,- գրել է Թրամփը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси