Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am

21:20 | 10.07.2020 | Քաղաքականություն

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am

 
 

Yerkir.am-ը գրում է. ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ:

Մինչ Ալեն Սիմոնյանի ցնցումներին անդրադառնալը՝ փաստենք, որ նա հերթական անգամ խեղեց իրերի իրական պատկերը՝ տպավորություն ստեղծելով, որ, իբրև թե, այդ 580 միլիոնն ստացել են ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները: Պարզաբանենք. ՀՀ ԱԺ աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի 2019 թ. (ուղիղ մեկ տարվա) պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):

 

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ոչ թե ստացել են 580 միլիոն, այլ՝ 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար):

Սա՝ իմիջայլոց:

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ մատնացույց արեց պարգևավճարների թեման շոշափող լրատվամիջոցների խմբագիրներին՝ նրանց անվանելով «ծրարով գումար ստացողներ»: Ես, որպես այդ թեման ակտիվորեն շոշափող լրատվամիջոցի խմբագիր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ալեն Սիմոնյանը անպատասխանատու պաշտոնյա է, պետական պաշտոնյայի հետ անհամատեղելի վարքագծի տեր շարքային ստախոս: Իհարկե, ողջ կյանքում «ծրարային» վարքագծով և հոգեբանությամբ ապրած պարոնի համար դժվար է պատկերացնել կյանքն առանց ծրարների, մարդ, ում աչքին ամեն տեղ և պարագայում ծրարներ են երևում: Մյուս կողմից, եթե Ալեն Սիմոնյանը, որպես ողջ կյանքում ծրարներով աշխատած խմբագրի, ի նկատի ունի իր թիմի կարկառուն առաջնորդին, ապա միգուցե չի սխալվում, և հասարակությունը դրա մասին լսեց կոնկրետ փաստեր:

Ինչ վերաբերվում է բազմիցս չարչարկված այն թեզին, թե պետական ոլորտի պաշտոնյանները, այսինքն՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, պետք է լավ վարձատրվեն, այլապես՝ կգնան մասնավոր ոլորտ, իսկ պետությունը կկորցնի լավագույն կադրերին, այստեղ ևս գործ ունենք զավեշտի հետ: Պարզապես հիշենք կամ հիշեցնենք՝ ովքե՞ր են եղել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ծանրակշիռ մասը (թող չվիրավորվեն այն փոքրականակ անձինք, ովքեր, իրապես, ունեն անցած ճանապարհ)՝ մինչ 2018 թ.: Կյանքում ոչինչ չստեղծած, գիտակցական ողջ կյանքը «օբիժնիկի» հոգեբանությամբ և քորդավորների (անողնաշարավորների) դասի փիլիսոփայությամբ ապրած, փողոցներում սոված – ծարավ քարշ եկած, անգամ հոդաբաշխ միտք արտահայտելու անընդունակ այդ զանգվա՞ծը չի աշխատելու նախարար կամ փոխնախարար, պատգամավոր կամ օգնական, մարզպետ կամ տեղակալ, պետական ապարատի չինովնիկ և այլն: Թե՞ պետական հաստատությունների աթոռներին կառչած այն հատվածը, ով արևմտյան կազմակերպություններից ու դեսպանատներից մի քանի հարյուր հազար դրամ դրամաշնորհ «կպցնելու» համար ամեն օր վաճառել է սեփական խիղճը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси