Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի ու Կարեն Անդրեասյանի մասին

Չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի ու Կարեն Անդրեասյանի մասին

13:19 | 09.07.2020 | Քաղաքականություն

Չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի ու Կարեն Անդրեասյանի մասին
 

ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ մամուլում հնչող անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում արդեն ՍԴ դատավորի թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Անդրեասյան:

«Այո, քննարկվում են զուտ գործընկերային, բայց պետք է սպասենք, տեսնենք՝ կառավարությունը, նախագահը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն (երեւի նկատի ուներ Դատավորների ընդհանուր ժողովը-խմբ) ինչ թեկնածուներ կառաջարկեն: Անունների հետ կապված, բացի մամուլի տեղեկություններից ես այլ տեղեկություններ չունեմ: Մենք թեկնածուների անունների 99 տոկոսը մամուլից ենք իմանում, եւ չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ՍԴ դատավորի երեք թափուր տեղ է առաջացել, որտեղ թեկնածուներ պետք է առաջադրեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորներն ընտրվելու են խորհրդարանի կողմից:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси