Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նրանց նպատակն է ճնշել մեզ եւ այն մարդկանց, որոնք մեզ համակրում են. Կոնստանտին Տեր-Նակալյան

Նրանց նպատակն է ճնշել մեզ եւ այն մարդկանց, որոնք մեզ համակրում են. Կոնստանտին Տեր-Նակալյան

17:50 | 08.07.2020 | Քաղաքականություն

Նրանց նպատակն է ճնշել մեզ եւ այն մարդկանց, որոնք մեզ համակրում են. Կոնստանտին Տեր-Նակալյան
 
 

Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ արդեն քսան անգամ տարբեր պատճառներով ու պատրվակներով մեզ ենթարկել են վարչական ձերբակալությունների եւ մեկ անգամ էլ ինձ զենք պահելու կասկածանքով «ասֆալտին ծեփել»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Այս երկու տարվա մեջ մենք ոչ մի տուգանք չենք մուծել, մենք միշտ բողոքարկել ենք եւ դատարան չի հասել: Ոստիկանությունը ի սկզբանե գիտի, որ դա անհիմն ձերբակալություն է եւ ոչ մի դատարան չի կարող ճիշտ դարձնել: Նրանց նպատակն է ճնշել մեզ եւ այն մարդկանց, որոնք մեզ համակրում են»,- ասաց նա։

«Նարեկ Սամսոնյանը չի տրվել սադրանքի, եւ մենք գնահատում ենք դա: Տարեց մարդու ի հայտ գալը Նարեկ Սամսոնյանին վիրավորելը, այս իշխանության կողմից կազմակերպված սադրանք էր: Սա մի քանի շաբաթվա մեջ արդեն երրորդ դեպքն է: Զավեշտալին այն է, որ առաջին երկու դրվագում միեւնույն տիկինն էր հայտնվում այնտեղ, որտեղ մենք ենք: Առաջին անգամ նրան տեսել եմ, երբ Նարեկ Սամսոնյանին կանչել էին Քննչական կոմիտե, երկրորդ անգամ նույն տիկինը հայտնվեց Արաբկիրի Ոստիկանության բաժնի մոտ՝ թիրախավորելով ինձ»,- ասաց Տեր-Նակալյանը։

Նա պատմեց, որ մի տղամարդ էլ թիրախավորել էր ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին. «Սա նոր բան չէ, այնքան ապաշնորհ են, որ սադրանքի տեխնոլոգիաներ մշակելուց նոր բան չեն կարողանում մշակել եւ ասպարեզ են բերել «լեւոնական» գումարտակը, հիմնականում միջինից բարձր տղամարդիկ կամ կանայք են»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ շատ հաճախ ընդդիմադիր գործչին մոտենում են քաղաքացիներ վիրավորում եւ պիտակավորում են՝ ակնկալելով, որպեսզի ընդդիմադիր գործչի կողմից համարժեք պատասխան կտրվի, որպեսզի խուլիգանություն, հասարակական կարգի խախտում լինի, որ հնարավոր լինի մի որոշ ժամանակ կալանք կիրառել։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси