Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Տարբերակ է, որը կարելի է քննարկել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորներ նշանակելու մասին

«Տարբերակ է, որը կարելի է քննարկել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորներ նշանակելու մասին

13:52 | 08.07.2020 | Քաղաքականություն

«Տարբերակ է, որը կարելի է քննարկել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորներ նշանակելու մասին

Տարբերակ է, որը կարելի է քննարկել, բայց այս պահին գործ ունենք գործող Սահմանադրության հետ, որտեղ սահմանված է, թե ով է ընտրում ՍԴ դատավորներին եւ ում առաջարկությամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահը կարծիք էր հայտնել, որ գուցե ճիշտ կլինի որ ՍԴ դատավորներից երեքին նշանակի կառավարությունը, 3-ին ՀՀ նախագահը, 3-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը:

Նշենք, որ այս պահին Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորների երեքական թեկնածուների առաջարկում է կառավարությունը, ՀՀ նախագահն ու  Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն ընտրում է  Ազգային ժողովը: ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ ինքը 3 անգամ թեկնածու է ներկայացրել, որոնցից երկուսին ԱԺ-ն չի ընտրել

«Եթե ՀՀ նախագահը ցանկանում է նման լիազորություն ստանալ, ապա այս պահին կա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը քննարկում է հենց ավելի ընդլայնված սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը: Գուցե այդտեղ քննարկվի»,-ասաց Սիսակ Գբրիելյանը:

Նա հիշեցրեց, եղել են նաեւ դեպքեր, երբ վարչապետն էլ այս կամ այն հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել եւ խորհրդարանը չի ընդունել այդ թեկնածությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси