Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում 14 հարց է (ուղիղ)

ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում 14 հարց է (ուղիղ)

11:10 | 08.07.2020 | Քաղաքականություն

Հայաստանի ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան է գումարել, այս անգամ նախաձեռնողը ԱԺ պատգամավորներն են:

ԱԺ խորհրդի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 8-ի ԱԺԽՈ-048-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հուլիսի 8-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»:

Նշենք, որ օրակարգում ներառված է 14 հարց: Դրանց թվում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը, այդ պաշտոնում կառավարությունն առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ օրինագծերը.

-              «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

-              «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси