Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը

«Հրապարակ». «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը

08:01 | 08.07.2020 | Քաղաքականություն

«Հրապարակ». «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը
 
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հուլիսի 8-ին միանալո՞ւ են ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը։ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը ԼՀԿ-ն չմիացավ՝ խոստանալով, որ հուլիսի 7-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո կմիանա։

«Մենք ասել ենք, որ այդ գործով նիստ լինելուց հետո կմիանանք»,- ասաց Մարուքյանը։ Բայց ՍԴ դիմելու հարցով եռամսյա ժամկետ ունեք, իսկ եթե մինչ այդ Քոչարյանի գործով նիստ չանեն, ի՞նչ է լինելու։ «Եթե մինչեւ եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք, բայց ես չեմ կարծում, թե չեն քննի»։

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով․ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում են, 3 դատավորների լիազորությունները, ըստ իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների, դադարեցված են>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси