Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստացի այսօր չկան բանակցություններ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի իմիտացիա». Ալիեւը՝ հակամարտության մասին

«Փաստացի այսօր չկան բանակցություններ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի իմիտացիա». Ալիեւը՝ հակամարտության մասին

16:25 | 07.07.2020 | Քաղաքականություն

«Ադրբեջանի դրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում արդարացի է, այդ պատճառով էլ պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը փոխել չի պատրաստվում»: Այս մասին երեկ ադրբեջանական հեռուստաընկերությունների եթերում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս մասին գրում է Minval.az-ը։  «Ադրբեջանի դիրքորոշումը պատմական հիմքերի և միջազգային իրավունքի վրա է հիմնված, և խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մենք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծումը ադրբեջանական հողի վրա, իսկ հայ զինվորները պետք է ազատեն «օկուպացված տարածքներ»-ը՝ այնտեղ թողնելով Ադրբեջանի քաղաքացիներին»:

Ադրբեջանի ղեկավարը  քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտնելով, որ իրենք սպասում են Մինսկի խմբի կողմից կոնկրետ հակամարտության լուծման մասին ուղիղ հայտարարությունների.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատասխանում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, թե Ղարաբաղը Հայաստան է»: Ինչո՞ւ չի պատասխանում. չէ՞ որ այդ հայտարարությունը առ ոչինչ է դարձնում իրենց հովանու տակ արվող աշխատանքները: Այդ հայտարարությունը փաստացի անիմաստ է դարձնում բանակցությունները: Արե՞լ են համանախագահները ադեկվատ արձագանք այս հայտարարությանը, ո՛չ: Հայաստանն արդեն 2 տարի է՝ փորձում է փոխել բանակցությունների ձեւաչափը եւ հայտարարում, որ Հայաստանը պետք է բանակցություններ տանի «ինքնակոչ» Լեռնային Ղարաբաղի ղեկավարի հետ: Այս հայտարարությանն էլ ադեկվատ պատասխան չի եղել: Մենք հստակություն ենք պահանջում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: «Չկա ոչ մի արդյունք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից:

Դա ընդամենը ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի իմիտացիա է, իսկ մենք իմիտացիայով բանակցություններ չենք ցանկանում: Եթե կլինի առարկայական ընթացք, մենք բանակցություններին կմասնակցենք, հակառակ դեպքում անիմաստ բանակցություններից օգուտ չկա: Մենք սա ենք պահանջում Մինսկի խմբից և ամուր կառչած ենք մեր դիրքորոշմանը»,- ասել է Իլհամ Ալիևը:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси