Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա վարելու համար

Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա վարելու համար

15:58 | 07.07.2020 | Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել և տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500,000 դրամով։ Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300,000 դրամը։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,- մեկնաբանել են նախարարությունից»,-նշված է հիմնավորման մեջ։

Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի․․․

Նայիր՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси