Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրների դառը փորձը պետք է հետ պահի մեզ. մանկավարժ

Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրների դառը փորձը պետք է հետ պահի մեզ. մանկավարժ

13:09 | 07.07.2020 | Հասարակություն

Լանզարոտեի կոնվենցիան ցեղասպանություն է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կոնվենցիային դեմ հանդիսացող, Լիա անունով ներկայացած մի ծնող, որի խոսքով՝ իր ընտանիքը հատուկ է վերադարձել արտերկրից՝ երեխաներին հայրենիքում ավանդական արժեքներով մեծացնելու համար:

Նա ընթերցեց կոնվենցիայի որոշ դրույթներ, ուր 0-12 տարեկան երեխաների համար խոսվում է սեփական մարմինը ուսումնասիրելու և ճանաչելու, նույն սեռի անձի հետ սեռական հարաբերությունների, հղիության, սեռավարակների և գենդերային դերերի մասին:

«Եթե մենք նման բան ենք պրոպագանդում, մեր երեխաներին տանում ենք այլասերման», - նշեց բանախոսը:

Ասուլիսին ներկա մանկավարժ, արվեստաբան Լիլիթ Մարգարյանն իր հերթին նկատեց՝ մեզ պետք է հետ պահի Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրների դառը փորձը:

«Այդ երկրներում երեխաների նկատմամբ սեռական բռնությունները չեն նվազել, այլ անհամեմատ աճել են», - նշեց նա:

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ ագրեսիային՝ Լիլիթ Մարգարյանն ընդգծեց՝ սա ոչ այլ ինչ է, քան հարձակում հոգևոր արժեքների վրա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси