Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ

«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ

09:57 | 07.07.2020 | Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը գտնվում է հետախուզման մեջ, բավականին բարելավվել է իր բիզնեսը:  Պարզապես, հիմա նա արտերկրից բանան է ներկրում ոչ թե դեպի Հայաստան, այլ` Ռուսաստան:

Ի դեպ, ըստ շրջանառվող խոսակցությունների, վերջերս նա Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր, կրկին հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի եւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Եռակողմ հանդիպմանը չի խանգարել անգամ այն, որ Գ. Կոստանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, թե վարակվել է կորոնավիրուսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси