Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Ծառուկյանի խնամին բուժում է ստանում Գերմանիայում

«Հրապարակ». Ծառուկյանի խնամին բուժում է ստանում Գերմանիայում

09:02 | 07.07.2020 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որ 1.5 տարի առաջ ազատվեց դեսպանի պաշտոնից, 2 ամիս է՝ բուժվում է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում։

Կիեւում, երբ դեռ դեսպան էր, սիրտը ստենտավորել են, իսկ վերջերս վիճակը վատացել է, ու նա Կիեւից ավտոմեքենայով մեկնել է Գերմանիա՝ բուժվելու։ Քաղաքական թեմաներով Մանուկյանը չցանկացավ խոսել, խոստացավ Հայաստան գալուց հետո հարցազրույց տալ, նշեց, որ հետեւում է այստեղի իրադարձություններին եւ անհանգստացած է երկրի անվտանգության համար՝ հատկապես կարդալով Ադրբեջանի հայտարարությունները։

Հիմա իրեն լավ է զգում, բնակվում է կլինիկային կից հյուրանոցում, որը, կորոնավիրուսով պայմանավորված, 50 տոկոս զեղչ է արել հյուրերի համար։ Իսկ Հայաստանում Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցն ու այլ հյուրանոցներ դադարեցրել են աշխատանքը՝ տուրիստներ չլինելու պատճառով։

Նախկին դեսպանն ասաց, որ սպասում է՝ ճանապարհները բացվեն, բժիշկներն էլ թույլատրեն ինքնաթիռ նստել, որ վերադառնա Հայաստան։ Կինը, երեխաները, թոռները Հայաստանում են, ինքը միայնակ է Գերմանիայում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է, նրա որդին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, որը դատարանների դիմաց ակտիվորեն պայքարում էր աներոջ ազատության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси