Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 6-ից 12-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 6-ից 12-ը

10:20 | 05.07.2020 | Հասարակություն

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 6-ից 12-ը

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերն անհանգստանալու առիթներ կունենան:  Ձեր մտերիմները, ում աջակցության վրա դուք հույս էիք դրել, չեն կատարի իրենց խոստումները, ինչը Ձեզ չափազանց կտխրեցնի: 

ՑԼԵՐ 

Այսօր  ծառայողական սիրավեպի մեծ հավանականություն կա, սակայն արժե մտածել անվան մասին, քանի որ չարամիտ մարդկանց ասեկոսեները  լուրջ հարված կարող են հասցնել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօրվա երեկոն ցանկալի է նվիրել ընտանիքի եւ սիրելիների գրկում հանգստին. ձեզ հարկավոր է վերականգնել ուժերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեն զգա: Ավելին, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն առաջին իսկ հայացքից: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարեհաջող կլինի ռոմանտիկ հանդիպումների համար, ճիշտ է, շատ գումար կծախսեք, բայց արդյունքը դրական կլինի: 

ԿՈՒՅՍԵՐ

Անձնական հարաբերությունների տեսակետից Կույսերի մոտ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ ձեր երկրորդ կեսի հետ: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար հեշտ օր չի լինի, բայց կպահպանեք ձեր հանգստությունը եւ կհաղթահարեք օրվա բոլոր փորձությունները: Հնարավոր է՝ կատարվեն ձեր ամենաթանկ երազանքները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ջանքեր գործադրել ձեզ իր խենթություններում ներառելու համար: Դուք նրա հետ կդիմեք ցանկացած անհավանական քայլի, քանի որ նրա հետ ցանկացած արկած հետաքրքիր է: Դրանից նաեւ ձեր տրամադրությունը կբարձրանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հեշտությամբ կհասկանա, մեկ հայացքն անգամ բավական կլինի միմյանց հասկանալու համար: Բոլորովին էլ պետք չէ աշխարհից թաքցնել ձեր բացարձակ ներդաշնակությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիից շատ բան կպահանջեք, սակայն արդյունքում ոչինչ էլ չեք ստանա: Բանը նրանում է, որ ձեր ցանկությունները չեն համընկնի նրա հնարավորությունների հետ: Պետք չէ տխրել. շուտով յուրաքանչյուր դժվարություն կհարթվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ձեզ շատ միայնակ եւ տխուր կզգաք, անգամ սիրելիի կողքին: Նա չի հասկանա ձեր տրամադրության պատճառ եւ միգուցե ոչ ադեկվատ կերպով արձագանքի դրան: Մի նեղացեք նրանից, արդեն վաղն ամեն ինչ կհարթվի:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք առավել քան հոգատար կլինեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, նա այդքան էլ անպաշտպան չի լինի, սակայն ձեր սիրտը ձեզ այլ բան է հուշում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси