Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սկզբունքն այն է, որ բոլորը պետք է ստանան բուժօգնություն՝ անկախ տարածաշրջանից. ԱՆ

Սկզբունքն այն է, որ բոլորը պետք է ստանան բուժօգնություն՝ անկախ տարածաշրջանից. ԱՆ

21:35 | 03.07.2020 | Քաղաքականություն

Սկզբունքն այն է, որ բոլորը պետք է ստանան բուժօգնություն՝ անկախ տարածաշրջանից. ԱՆ

Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ «Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ»,- գրել էր նախարարը:

168.am-ի տեղեկություններով՝ այս ԲԿ-ում բուժում են ստանում և ստանալու ոչ միայն Սպիտակ քաղաքի ու տարածաշրջանի բնակիչները, այլ նաև ՀՀ ողջ մարզերից և Երևանից:

Տեղեկությունը հաստատեց նաև Առողջապահության նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Լիլիթ Բաբախանյանը՝ նշելով, որ վերապրոֆիլավորված բոլոր բ/կ-ները սպասարկում են այդ պահին կարիք ունեցող հիվանդներին՝ կապ չունի, թե որ մարզից են. «Սպասարկելու է Covid 19-ով հիվանդներին: Սկզբունքն  այն է, որ բոլորը պետք է ստանան բուժօգնություն»:

Հարցին՝ եթե, օրինակ, հրաժարվեն գնալ Սպիտակ՝ ի՞նչ լուծում կգտնեն, նա պատասխանեց, որ մահճակալներ ծավալելու խնդիր կար, և մարզային բկ-ները փորձում են լուծել այդ խնդիրը, իսկ հիվանդներին ոչ այցելություն է կարելի, ոչ տեսակցություն. «Կարևոր է՝  ունենա մահճակալ, բժիշկ, բուժում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси