Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են

Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են

20:13 | 03.07.2020 | Քաղաքականություն

Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են
 
 

Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ» ֆաբրիկայում․ ՀՀ պարետի թիվ 63 որոշման 4-րդ հավելվածով սահմանված «Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման, կանխարգելման» անվտանգության կանոնների պահպանման փաստը պարզելու նպատակով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն արձանագրել են որոշ խախտումներ։ Դրանց հաջորդել է պարետի կասեցման որոշումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կասեցումների այսօրվա ցանկում է եւս շուրջ 4 տասնյակ ընկերություն տարբեր բնակավայրերում։ Դրանցից երկուսի գործունեությունը կասեցվում է 48 ժամով։

Ամենահաճախակի խախտումներից են փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջների չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանի վարումն իրականացվում է խախտումներով, աշխատակիցները չեն կրում դիմակ։

Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են տարբեր բնակավայրերում, ուժեղացված ռեժիմով նաեւ՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաեւ նախորդիվ կասեցված տնտեսավարողները։

Հիշեցնենք՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին եւ փակցնում են կասեցման թերթիկը։

ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի եւ համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси