Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Իրանի նոր դեսպանը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Իրանի նոր դեսպանը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

10:13 | 03.07.2020 | Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Իրանի նոր դեսպանը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով՝ առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսեւորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը եւ լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси