Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե համոզված եք՝ սեպտեմբերին համավարակը չի հաղթահարվելու, դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն.Սամսոնյան

Եթե համոզված եք՝ սեպտեմբերին համավարակը չի հաղթահարվելու, դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն.Սամսոնյան

20:20 | 02.07.2020 | Քաղաքականություն

Եթե համոզված եք՝ սեպտեմբերին համավարակը չի հաղթահարվելու, դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն. Անի Սամսոնյան

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարակուսելի ինքնախոստովանություն

Այսօր իմացա, որ իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Մասնավորապես նրանք նշել են, որ սխալ է համավարակի ԸՆԹԱՑՔՈւՄ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ հանձնաժողովն իր աշխատանքները կարող է սկսել միայն սեպտեմբերին:

Եթե դուք համոզված եք, որ սեպտեմբերին համավարակի ճգնաժամը հաղթահարված չի լինելու, ապա մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси