Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով. Փոմպեո

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով. Փոմպեո

18:17 | 02.07.2020 | Քաղաքականություն

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով. Փոմպեո

ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով եւ այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ այն ունի թանգարանի կարգավիճակ):

Թուրքիայի ԱԳ խարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով, իր երկիրն իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը, այն վերածելով մզկիթի՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների կարծիքները:

«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ Սուրբ Սոֆյայի տաճարը թողնել որպես կրոնական ավանդույթների հարգմանը հանձնառության եւ պատմական բազմազանության օրինակ, որոնք ավանդ են ներդրել Թուրքիայի Հանրապետությունում, եւ երաշխավորել, որ այն հասանելի կմնա բոլորի համար»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածվել է պետական դեպարտամենտի կողմից:

Նա նշել է, որ թանգարանի կարգավիճակը թույլ է տալիս ամբողջ աշխարհի մարդկանց մուտք ունենալու հնարավորություն ստանալ այդ «հոյակապ նվաճում» եւ իմաստավորել այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси