Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Դա կոռեկտ չէ». Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

«Դա կոռեկտ չէ». Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

16:25 | 02.07.2020 | Հասարակություն

«Դա կոռեկտ չէ». Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է մամուլում Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» մասին լուրին:

Հայտարարությունում ասվում է.

«Հրապարակի էջում տեղադրվել է հոդված, որով հանրությանն իրազեկվում է, որ գեներալ Գրիգորյանի աղջիկն ամուսնացել է, սակայն գեներալը համաձայն չի եղել այդ ամուսնությանը։ Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները» հրապարակայնացնելը, առավել ևս նրա այսօրվա կարգավիճակից ելնելով, կոռեկտ չէ։ Ասեմ նաև, որ ճանաչելով գեներալի երեխաներին՝ Վազգենին, Արփենիկին և Այծեմնիկին, ի դեմս նրանց տեսել եմ օրինապաշտ, ավանդապաշտ հայ ընտանիքի զավակների, որը պատիվ կբերի բազմաթիվ հայ ընտանիքների։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси