Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր որոշում. Եթե գյուղացին որակյալ սերմացու գնի, կառավարությունը կսուբսիդավորի գնի մի մասը

Նոր որոշում. Եթե գյուղացին որակյալ սերմացու գնի, կառավարությունը կսուբսիդավորի գնի մի մասը

12:54 | 02.07.2020 | Քաղաքականություն

Նոր որոշում. Եթե գյուղացին որակյալ սերմացու գնի, կառավարությունը կսուբսիդավորի գնի մի մասը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում հաստատեց Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ ծրագրի ընդունումը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության, մասնավորապես՝ պարենային ցորենի ապահովման անհրաժեշտությամբ։

«Այն մարզերում, որտեղ ունենք աշնանացան ցորենի մշակություն, արտադրողականությունը բավական ցածր է: 7 մարզերում գտնվում են մեր աշնանացան ցորենի 95 տոկոսից ավելին: Դրանով հանդերձ մեկ հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է: Ուսումնասիրությունները փաստում են, որ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացու ոչ բավարար որակն է: Մենք եկանք եզրակացության, որ խնդիրը որակյալ սերմացուի առկյությունն է շուկայում եւ դրա մատչելիությունը գյուղացիների համար:

Մենք պարզեցինք, որ կան ընկերություններ, որոնք պատրաստ են որակյալ սերմացու ներկրել, եթե վստահ լինեն, որ գյուղացիների շրջանում դրա նկատմամբ պահանաջարկ կա: Մտավախությունն այն է, որ որակյալ սերմացուն անհամեմատ բարձր գին ունի:

Մենք որոշեցինք, որ սուբսիադավորենք շուկայում առաջարկվող որակյալ սերմացուն: Այս որոշմամբ առարակում ենք սահմանել, որ այդ սերմացուի մեկ կիլոգրամի մեջ գնի 70 դրամը կվճարի կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը պատրաստ է իր պարենային ցորենը, որ պահել էր որպես սերմացու, վաճառել 100 դրամով, դրան ավելացնել եւս 50 դրամ եւ 150 դրամով վճարել այն սերմացուի համար, որի 70 դրամը վճարում է պետությունը»,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ սահմանել են նաեւ առավելագույն սահմանաչափ՝ մինչեւ 20 հեկտար. «Այսինքն եթե մեկը որոշի 20 հետկարի համար սերմացու գնել, ապա կառավարության աջակցությունը կկազմի 490 հազար դրամ:

Այն պահից, երբ գյուղացին անկանխիկ վճարում կկատարի մատակարարի հաշվին, այդ պահից մենք մեկ կգ-ի հաշվով 70 դրամը  կփոխանցենք մատակարարի հաշվին: Մեր հաշվարկներով, գյուղացին 15 հազար դրամ ավել վճարելով ստանալու է 100 հազար դրամի լրացուցիչ եկամուտ»:

Նշվեց, որ նախագծի ընդունումը կնպաս¬տի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси