Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը վարակված է կորոնավիրուսով, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի. Երեմ Սարգսյան

Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը վարակված է կորոնավիրուսով, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի. Երեմ Սարգսյան

12:13 | 02.07.2020 | Քաղաքականություն

Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը վարակված է կորոնավիրուսով, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի. Երեմ Սարգսյան
 
 

Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով եւ իր գործով վերաքննիչ բողոքների քննությանը ներկա լինել չի կարող։

«Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, այդ փաստը չի խանգարի, որպեսզի դատական նիստը շարունակվի։ Հաշվի առնելով այն ծավալը, որն առկա է Դատախազության բողոքը, պաշտպանների մի քանի բողոքները, ժամանակի առումով հնարավոր չի լինի ավարտել»- ասաց պաշտպանը։

Սարգսյանն անդրադառնալով պաշտպանների բողոքի բովանդակությանն՝ ասաց. «Ոչ միայն հիմնավոր կասկածի բացակայությունն է, այլ նաեւ ՀՔԾ-ի քննության մասը, ԱԺ ներկայացրած միջնորդագրում մեղադրանքի բովանդակության եւ կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի բովանդակության էական տարբերությունը, նաեւ այն, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, դրա վերաբերյալ ունենք մանրամասն վերլուծություններ։ Կարծում ենք, որ այդ փաստարկները պետք է քննության ռարկա դառննա, որովհետեւ առաջին ատյանի դատարանը նշել էր, որ դրանք այս փուլում ենթակա չեն քննության, բայց մեր դիրքորոշմամբ այն պետք է քննվի»։

Նշենք, որ Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси