Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ-ում դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ

ՀՀ-ում դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ

11:32 | 02.07.2020 | Քաղաքականություն

ՀՀ-ում դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ

Նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ այսօր նոր դիմակների հետ կապված ուղերձը փոխում են: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել, եւ այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ դիմակների գներին՝ նշելով. «Ներկրված դիմակների մի մասը 2 ամիս առաջ են ներկրվել եւ ներկրվել են ավելի թանկ գնով, եւ հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Անգամ 60 դրամով Հայաստանի մեկ անգամ արտահանում է կատարվել: Եթե մենք չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառվել: Այսօր տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որը ենթադրում է, որ գինը էլի կնվազի»:

Ասվածը հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա երբ ունենք դիմակների պրոֆիցիտ, մենք կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Այսօր շուկայում երբ նայում ենք դիմակների սպառումը, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: նաեւ ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի հուսալի եւ օգտակար են»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси