Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ո՞Վ Է «ԴՈՒԽ» ՏՎԵԼ ԼՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ iravunk.com

Ո՞Վ Է «ԴՈՒԽ» ՏՎԵԼ ԼՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ iravunk.com

21:19 | 01.07.2020 | Քաղաքականություն

Ո՞Վ Է «ԴՈՒԽ» ՏՎԵԼ ԼՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ

 Վերջին օրերին նկատելի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերի «դուխը», ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեր, անթաքույց կրկնապատկվել է: Վերջիններս աջ ու ձախ շեշտում են, թե իրենց «սերժականները», «ռոբերտականները» կամ «նիկոլականները» չեն կարող ճնշել: Թե ի՞նչն է այս ամենի պատճառը, հատկապես, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդդիմադիր դիրքերից հետքայլ կատարեց` համառորեն չմիանալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, որպեսզի խորհրդարանում ընդունված եւ իրենց իսկ կողմից հակասահմանադրական համարվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը վիճարկվեր Սահմանադրական դատարանում, ինչո՞ւ ԼՀԿականները բերեցին հազարումի պատճառաբանություն, որ չեն միանում հիմա, այդ թվում` շահարկելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ-ում քննվող գործը, այս բոլորը հարցերը, որոնք թվում են անբացատրելի, իրականում ունեն իրենց պատճառները: «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել, թե ում հովանու ներքո է եւ ինչ «խաղերի» մեջ է «Լուսավոր Հայաստանը»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Սահմանադրական դատարանի հարցով հույժ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ եւ ՀՀում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան ԼԻՆ ԹՐԵՅՍԻԻ միջեւ: Ընդ որում` հանդիպումը կայացել է ոչ թե ամերիկյան դեսպանատանը, այլ դեսպանի համար բավական վստահելի վայրում: Նույն աղբյուրների պնդմամբ` Է© Մարուքյանն այդ հանդիպմանը գնացել է ավելի քան դիմակավորված` զգուշանալով ամենատես աչքերից: Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման բովանդակությունը եղել է այն, որ Է© Մարուքյանին տրամադրվել է իրավական բարձրակարգ կոնսուլտացիա, թե ինչպես ստեղծված իրավիճակից ճողոպրի այնպես, որ, որպես «մաքուր» ընդդիմություն, շարունակի ընկալվել, որպեսզի գործող իշխանության համար ոչ բարենպաստ զարգացումների դեպքում կարողանա ճիշտ դիրքավորվել քաղաքական դաշտում: Թե ինչի դիմաց է ԼՀԿ-ն համաձայնել այս ամենին, ցույց կտա ժամանակը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси