Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան

Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան

19:08 | 01.07.2020 | Քաղաքականություն

Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան
 
 

Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին. պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին

Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք

Ինձ գրել եւ այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:

Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, եւ հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ եւ դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։

Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:

Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել եւ, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել եւ, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որեւէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:

Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել......»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси