Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Երեւան մոլ»-ի ֆուդկորտում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ

«Երեւան մոլ»-ի ֆուդկորտում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ

16:19 | 01.07.2020 | Հասարակություն

«Երեւան մոլ»-ի ֆուդկորտում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ
 
 

Փրկարար ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին, «Երեւան մոլ»-ի տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Երեւան մոլ»-ի տարածքում գործողություններ իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:

«Նման դեպքերում ոստիկանությունն ու ԱԻՆ-ը իրականացնում են սակրավորների ծառայություն, կինոլոգների ծառայություն, այդ բոլորն իրականացվել է: Հիմա կանենք լրացուցիչ ախտահանում, որից հետո կբացենք դռները մարդկանց առջեւ»,-ասաց նա՝ հավելելով, որ ահազանգի հեղինակին պարզելն արդեն ոստիկանների գործն է

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ԱԻՆ-ում, հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Երեւան մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси