Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով. Hraparak.am

Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով. Hraparak.am

11:45 | 01.07.2020 | Հասարակություն

Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով. Hraparak.am
 
 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը,քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Վանեցյանը լրատվամիջոցին փոխանցել էր,որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:

Քիչ առաջ լրատվամիջոցը տեղեկացել է,որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել,բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված,որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси