Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին

Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին

18:42 | 30.06.2020 | Քաղաքականություն

Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին
 
 

Վենեսուելան վտարում է Եվրամիության դեսպանին: Իզաբել Բիլյանտե Պեդրոսան 72 ժամվա ընթացքում պետք է լքի հարավամերիկյան երկիրը, Կարակասում հայտարարել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է DW-ն:

Եվրամիությունը մի քանի ժամ առաջ պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի եւս 11 պաշտոնյայի նկատմամբ: Տույժերը պայմանավորված են այդ անձանց դերով «այն գործողություններում եւ որոշումներում, որոնք խարխլում են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը Վենեսուելայում»,- նշվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ: Արդեն 36 մարդու վրա տարածվող պատժամիջոցները Մ մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում են ներառում

Վենեսուելայում շուրջ մեկուկես տարի է իշխանության համար պայքար է ընթանում ձախակողմյան ազգայնական կառավարության՝ Մադուրոյի գլխավորությամբ, եւ կենտրոնամետ ընդդիմության միջեւ, որը ղեկավարում է խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն: 2019 թվականի հունվարին Գուայդոն իրեն գործող նախագահ հռչակեց, ինչը ճանաչվեց ավելի քան 50 պետության կողմից: Սակայն Նիկոլաս Մադուրոն, որի կողմում է բանակը, շարունակում է իր ձեռքում պահել իշխանությունը երկրում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси