Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով

14:59 | 30.06.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով
 
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, եւ արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք է կրկին թեստ հանձնի

Փաստաբաններն առաջարկեցին ապահովել սոցիալական հեռավորությունը: Սակայն դատախազները նշեցին, որ նման պահանջը նպատակ ունի սառեցնել պրոցեսը:

Վերադառնալով ընդմիջումից հետո՝ դատարանը լսեց կողմերի կարծիքները:

Յուրի Խաչատուրովն առաջարկեց բոլորին ձեռնտու տարբերակ, որպեսզի հաջորդ նիստին դահլիճի պատրաստման պրոցեսին մասնակցեն կողմերը, եւ բոլոր վիճելի հարցերը լուծվեն: «Ինձ համար դժվար է գալ ամեն երեքշաբթի եւ ոչինչ չլսել: Դատարանը տեղում կանգնած է: Թող բոլոր նկատառումները հաշվի առնվեն, եւ սկսվի նորմալ աշխատանքը»,-ասաց նա:  

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն առաջարկեց լուծել բոլոր տեխնիկական հարցերը մինչեւ հաջորդ նիստը:

Դատավոր Դանիբեկյանը հաստատեց, որ առկա տեխնիկական խնդիրները չեն կարող լուծվել արագացված կարգով: Արդյունքում դատական նիստը հետաձգվեց եւս մեկ շաբաթով: Հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 7-ին ժամը 13:00-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси