Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Միհրան Պողոսյանը՝ կոնտակտավոր. դատարանը քննարկում է դատական նիստը շարունակելու հնարավորությունը

Միհրան Պողոսյանը՝ կոնտակտավոր. դատարանը քննարկում է դատական նիստը շարունակելու հնարավորությունը

14:17 | 30.06.2020 | Քաղաքականություն

Միհրան Պողոսյանը՝ կոնտակտավոր. դատարանը քննարկում է դատական նիստը շարունակելու հնարավորությունը

 
 

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Դատական նիստին ներկա են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նիստի սկսզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը կորոնավիրուսային վարակակրի հետ կոնտակտավոր է, մեկ անգամ թեստը հանձնել է, բացասական է եղել, բայց ասել են, որ պետք է մեկ անգամ ևս հանձնի թեստ: Վերջինս դատարանին դիմեց՝ հասկանալու համար՝ կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, թե՞ ոչ, և առհասարակ այս պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար դատական նիստի անցկացումը:

Հարցի շուրջ կողմերի մասնակցությամբ ծավալվեց քննարկում:

«Ես այսօր եկել եմ նիստի, որ շահարկումներից խուսափեմ, թե պաշտպանը նիստին չի մասնակցում: Եկել եմ բոլորից ուշ, նստել եմ մեկուսի»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Դատավորն առաջարկեց դատավարության մասնակիցների որոշ մասին սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով նստել դահլիճի մյուս հատվածում:

Ռոբերտ Քոչարյանն էլ առաջարկեց ընդմիջել դատական նիստը կես ժամով, ախտահանել դատական նիստերի դահլիճը, ապա շարունակել նիստը, ինչին դատավորը պատասխանեց, որ դա տեխնիկապես հնարավոր չէ կազմակերպել:

Դատախազները հավանություն տվեցին դատավորի առաջարկին:

Հայտարարվեց ընդմիջում՝ հասկանալու համար՝ հնարավորություն կա՞ արդյոք շարունակել այսօրվա դատական նիստը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси