Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
10 տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա. Վիվա-ՄՏՍ

10 տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա. Վիվա-ՄՏՍ

13:40 | 30.06.2020 | Հասարակություն

10 տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա. Վիվա-ՄՏՍ

Սիսիանում ակտիվ շինարարական աշխատանքեր են սկսվել:

Շինհրապարակում տանտերերն են, որոնց կյանքի վերջին 18 տարին անցել է 5 տարբեր տներում: Սահակյանների վարձակալած՝ վերջին տան խունացած պատերն ամռանն ավելի տանելի են դարձել, սակայն բազմանդամ ընտանիքը ձգտում է օր առաջ ավարտել շինարարությունն ու կառուցել 10 տարի առաջ գնված կիսակառույցը:

«Այս կիասկառույց շենքը գնել ենք շուրջ 10 տարի առաջ, սակայն չենք կարողացել կառուցել այն: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո սկսել ենք աշխատանքները: Տանիքն արդեն կառուցել ենք, դուռն ու պատուհանները՝ տեղադրել: Հոսանքի հարցը լուծել ենք, այժմ էլ մնացածն ենք կատարում: Աշխատում եմ հորս և ընկերներիս հետ: Լավ տրամադրությամբ՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում ենք: Ուզում ենք հաջորդ ամանորը նոր տանը նշել»,-ասել է տանտերը՝ Հունան Սահակյանը:

Հունանի նախաձեռնությանն աջակցում են բնակարանաշինության ծրագրի շրջանակներում գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիներ շարունակ ներդրված ու կիրառվող մեթոդները ժամանակավորապես դադարեցվել են. կամավորական աշխատանքներ չեն իրականացվում՝ համավարակի պարտադրած պայմանների պատճառով: Թեև հեռավար կառավարման մեթոդով, բայց կազմակերպվում է շինանյութի մատակարարումը: Գործընթացն էլ գտնվում է գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

«Գործընկերներով ձեր թիկունքին ենք։ Թեև այս օրերին փոխվել է միմյանց հետ շփման ձևը, բայց մեր նպատակը նույնն է, ձգտումն՝ անփոփոխ։ Ծրագիրը պետք է իրականացվի։ Մենք հիմա Երևան-Սիսիան հեռավորությունը կրճատեցինք տեխնոլոգիաների միջոցով ու տեսազանգով, իսկ երբ ամեն ինչ կարգավորվի՝ նաև կհանդիպենք։ Չհուսահատվեք, հակառակը՝ ջանասիրաբար աշխատեք և իրականցրեք ձեր երազանքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ստեղծվել է մի վիճակ, որը համատարած է ամբողջ աշխարհում: Դրա հետ մենք արդեն համակերպվել ենք, սակայն աշխատանքների կազմակերպման գործընթացը չպետք է տուժի: Ձգտում ենք ժամանակին տեղ հասցնել շինանյութը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կիրականացնեք ձեր ընտանիքի՝ տարիների երազանքը», - տեսազանգի ժամանակ ասել է «Հայաստանի Ֆուլեր տբաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում հանրապետության տարբեր մարզերում կլուծվի 37 ընտանիքի բնակարանի խնդիր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցրել անցած տարիների արդյունքի գնահատումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси