Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին. ԱԺ փոխխոսնակ

Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին. ԱԺ փոխխոսնակ

13:19 | 30.06.2020 | Քաղաքականություն

ՍԴ դատավորի թեկնածուների հետ կապված հարց մեզ մոտ չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե արդյոք միտում չի տեսնում նրա մեջ, որ Հրայրը Թովմասյանը արձակուրդ գնաց եւ կան կարծիքներ, որ արձակուրդում գտնվող անձը չի կարող աշխատանքից ազատվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, եւ դա կարծում եմ շատ բնորոշ է Հրայր Թովմասյանին»:

Անդրադառնալով նրան, որ կարճ ժամանակ առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ խմբակցությունում կարգապահական հարցեր են քննարկվում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, մեր քվեարկությունները առավել խոսուն են, թիմի կուռ լինելը շատ մարդկանց երազանքներ գետնով տվեց: Նման հարցեր մենք այլեւս քննարկելու կարիք չունենք եւ երկար ժամանակ չենք ունենք: Բոլոր մեծ  կոլեկտիվներում հաճախ լինում են կարգապահական հարցեր: Օրինակ, ես ԱԺ նախագահի կողմից հենց նիստերի դահլիճում նկատողություն եմ ստացել»:

ՆԻնչ վերաբերում է ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների համագործակցությանը, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Էդ միանալը, հուշագրեր ստորագրելը ինձ հիշեցնում է այն, որ 30 տարի բոլոր ընդդիմությունները Հայաստանում այդ նույն շրջանով անցնում են, պտտվում են,  իրար հետ վիճում, լուսանկարվում եւ այլն: Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որոնք միգուցե հնարավորություն ունեին կամ կարող են ունենալ այլ մարտավարությամբ աշխատելու, իրականությունը ճիշտ գիտակցելու, այլ ոչ իրենց կողմից վճարված իրականությունը տեսնելով եւ դրան հավատալով գործողություններ անելով:

ՀՀ-ում լրատվամիջոցների 90 տոկոսը ոչ շահավետ բիզնեսներ են, եւ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի, էլի տարբեր նախկին իշխանության ներկայացուցիչների միջեւ եղան բազմաթիվ առուվաճառքի պայմանագրեր: Այդ ամենը արվել է եւ արվում է մի բանի համար՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար, ինչի մասին ես խոսում եմ եւ ասում հետեւյալը, որ յդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ ստեղծվի  իրականություն: Հետագայում այդ քաղաքական գործիչներն ընկնում են հենց այդ ծուղակի մեջ: Այդ լրատվամիջոցներն իրենք ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը, հետո իրենք դիտում են այդ  հեռուստաալիքները եւ հավատում, որ օրինակ իշխող կուսակցության վարկանիշը շատ ցածր է, որ օրինակ իրենց վարկանիշը շատ բարձր է: Իրականում իրենք ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն,  իրենց տեղը խոհանոցն է, հաճախ նաեւ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси