Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը մարդկանց վրա

Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը մարդկանց վրա

12:11 | 30.06.2020 | Հասարակություն

Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը մարդկանց վրա

AnGes Inc. ճապոնական դեղագործական ընկերությունը երեքշաբթի սկսել է Օսակա քաղաքի համալսարանի հիվանդանոցում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրի առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հանրային հեռուստատեսությունը։

Առաջին փուլում ակնկալվում է, որ հետազոտությանը կմասնակցի 20-30 կամավոր հիվանդանոցի անձնակազմից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են բավականին մեծ քանակությամբ պատվաստանյութ ներարկել՝ պահանջվող դեղաչափը որոշելու համար: Արդյունավետության հաստատման եւ մինչեւ աշուն կողմնակի բարդությունների բացակայության դեպքում պլանավորվում է հետազոտություններ կատարել հիվանդանոցային հիվանդների շարքումից  մինչեւ 400 կամավորի ներգրավմամբ։

AnGes Inc.-ը ԴՆԹ պատվաստանյութ է ստեղծել հիմնվելով նուկլեինաթթուների վրա: Առնետների վրա դրա փորձարկումը հաջող էր, եւ մայիսի վերջին ընկերությունը հայտնել էր, որ կրծողների մոտ հակամարմիններ են առաջացել։

Այժմ ամբողջ աշխարհում անցկացվում են կորոնավիրուսի դեմ առնվազն 10 պատվաստանյութի փորձարկումները։ Ճապոնիայի Վարչապետ Սինդզո Աբեն ավելի վաղ հանդես էր եկել նման պատվաստանյոթերի պատենտների կառավարման միջազգային մարմին ստեղծելու գաղափարով: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել պատվաստանյութերի կայուն մատակարարումը զարգացող երկրներին:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 10․1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 500 հազար մարդ մահացել է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси