Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից. Ապաքինվել է 751 մարդ

Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից. Ապաքինվել է 751 մարդ

10:53 | 30.06.2020 | Հասարակություն

Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից. Ապաքինվել է 751 մարդ

Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 25542 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 111 844 վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10904 պացիենտ, նվազել  է` 350-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 14048  անձ` վերջին մեկ օրում 751 անձ:

Ընդհանուր առմամբ, 443 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси