Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հունիսի 30-ին տեսակոնֆերանս կանցկացնեն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հունիսի 30-ին տեսակոնֆերանս կանցկացնեն

20:29 | 29.06.2020 | Քաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հունիսի 30-ին տեսակոնֆերանս կանցկացնեն
 
 

Հունիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի հետ։

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի արտգործնախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեսակոնֆերանս անցկացնելու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси