Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը բացում է սահմանները

Ռուսաստանը բացում է սահմանները

18:16 | 29.06.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանը բացում է սահմանները

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստին հայտարարել է, որ ռուսաստանցիները կարող են մեկնել արտերկիր ազգականներին խնամելու, բուժման, աշխատանքի և կրթության նպատակով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վարչապետը տեղեկացրել է, որ արտասահմանցիներին նույնպես կթույլատրվի բուժման նպատակով այցելել Ռուսաստան: Համապատասխան հրամաններն արդեն ստորագրվել են:

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում հիվանդության պիկն անցել է, երկրի իշխանություններն աստիճանաբար չեղարկում են սահմանափակումները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси