Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԼՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ առաջիկա արտահերթ նիստին

ԼՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ առաջիկա արտահերթ նիստին

17:28 | 29.06.2020 | Քաղաքականություն

168.am ԼՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ առաջիկա արտահերթ նիստին

Սահմանադրական դատարանի դատավոր (ՍԴ) Աշոտ Խաչատրյանը, ում ՀՀ վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը շտապել էին արդեն կարգել՝ որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, շաբաթ օրը 168.am-ի հետ զրույցում ասել էր.

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ»:

Վերջինս նշել էր նաև, որ մինչև իր նշած իրավական խնդիրները չլուծվեն կամ հաղթահարվեն, ինքը չի կարող ստանձնել ավագության կարգով ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը:

Այսօր արդեն լուրեր տարածվեցին, որ վաղն ԱԺ-ում այդ հարցը լուծելու համար արտահերթ նիստ պետք է հրավիրվի:

Քիչ առաջ իմքայլական Վահագն Հովակիմյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Այսօր շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը»:

Ըստ էության, հաշվի առնելով խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության վարակակիրների ու մեկուսացված անձանց քանակը, քվորում ապահովելն իշխող ուժի համար խնդիր է դառնալու:

Եվ եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն հասկանալի պատճառներով այդ արտահերթ նիստին չի մասնակցելու, ինտրիգային էր դառնում «Լուսավոր Հայաստան» խմբակցության մասնակցության հարցը:

Բայց փաստորեն, ԼՀԿ-ն էլ որոշել է չմասնակցել արտահերթ նիստին:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси