Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը. Սյուրպրիզը կպահենք. Հայկ Մամիջանյան

Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը. Սյուրպրիզը կպահենք. Հայկ Մամիջանյան

11:55 | 29.06.2020 | Քաղաքականություն

Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը. Սյուրպրիզը կպահենք. Հայկ Մամիջանյան

«Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Երեւանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ես կարծում եմ, որ այդ սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար: Իրենց թվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ բողոք արտահայտել: Իրենց վստահեցնում եմ, որ իրենք մոտ ապագայում բազմաթիվ տարբերակներ  կսովորեն արտակարգ դրության կարգը  դույզն ինչ չխախտելու պարագայում իրենց բողոքը բարձրաձայնելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ պատվիրակությանը, որտեղ ըստ Մամիջանյանի, ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը:

«Այստեղից մի քանի ուղղություններով մի քանի խմբեր այս պահին մի քանի ժամվա ընթացքում կուղեւորվեն 20-ից ավելի դիվանագիտական առաքելություններ եւ նույն նամակը կհանձնեն նրանց»,-ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси