Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտայքի մարզի բենզալցակայաններում եւ գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզի բենզալցակայաններում եւ գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել

18:32 | 28.06.2020 | Քաղաքականություն

Կոտայքի մարզի բենզալցակայաններում եւ գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել
 
 

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է  անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի  այլ շրջաններում ևս:

Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում  են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է:

Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси