Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի դեպքում սահմանները կրկին կարող են փակվել

Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի դեպքում սահմանները կրկին կարող են փակվել

10:19 | 28.06.2020 | Հասարակություն

Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի դեպքում սահմանները կրկին կարող են փակվել

Եվրամիության այս կամ այն երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի դեպքում Եվրոպայում սահմանները կրկին կարող են փակվել, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Նա շեշտել է, որ նման որոշում կայացնելու համար պետք է համաեվրոպական ձեւաչափում աշխատել՝ հարցը քվեարկության դնելու միջոցով:

Կորոնավիրուսի համավարակի սկզբնական շրջանում ԵՄ անդամ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, որոշում էին կայացրել միակողմանիորեն փակել սահմանները: Մայիսից սկսած Եվրամիության և Շենգենյան գոտու տարածքում սահմանները աստիճանաբար սկսեցին բացվել. միայն Նորվեգիան ու Ֆինլանդիան են, որ մինչև հուլիսի կեսեր սահմանները բացել չեն պատրաստվում:

Հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնելու է Գերմանիան, և երկրի արտգործնախարարի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցում Բեռլինից ակնկալիքները մեծ են: Մաասը առաջիկայում գործողությունների երեք կարևոր ուղղություն է առանձնացրել՝ ԵՄ անդամ երկրների տնտեսությունների՝ մինչև 2027թ. վերականգնման նպատակով մի քանի միլիարդ արժողությամբ աջակցության ծրագրի հաստատում, «Բրեքզիթի» բանակցություններ և ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ մրցակցային հարաբերություններում Եվրամիության հստակ դիրքավորում:

Սպասվում է, որ հուլիսին ԵՄ տարածք մուտքի թույլտվություն կստանան Հարավային Կորեայից և Նոր Զելանդիայից ժամանողները, իսկ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Բրազիլիայից եկող այցելուները մուտքի թույլտվություն կստանան միայն բացառիկ դեպքերում: ԵՄ տարածք մուտք գործելու թույլտվություն ստացող երկրների ցանկը կամբողջացվի և կհրապարակվի երկուշաբթի՝ հունիսի 29-ին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси