Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի համար վտանգավոր ծրագիր

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի համար վտանգավոր ծրագիր

09:57 | 28.06.2020 | Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի համար վտանգավոր ծրագիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն երեք անգամ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Եվրոպական ռազմական դաշինքի ստեղծման անհրաժեշտության մասին: Ավելի ուշ նույն թեզը հնչեցրեց Անգելա Մերկելը։

ԱՄՆ-ն ինքնին նյարդայնացնում է նման խոսակցությունները նույնիսկ զանգվածային լրատվամիջոցների մակարդակով, իսկ երբ այդ մասին հայտարարում են նախագահները, ապա Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի պառակտումն առնվազն պետք է ներառել հնարավոր ռիսկերի ցանկում։

Նախօրեին Մակրոնը, զրուցելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հերթական անգամ  «» անդրօվկիանոսյան գործընկերներին: Զրույցի հիմնական թեման էր եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը, այսինքն՝ հենց Նահանգներից անկախ եվրոպական ռազմական միությունը։ Այդ մասին  առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Պուտինը եւ Մակրոնը։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ձեւավորվել է հիմնական ուղղությունների ցանկը՝ երկխոսության այդ եւ այլ թեմաների գծով համապատասխան գերատեսչությունների ղեկավարների գործունեության համար: Զրույցի ավարտին ՌԴ նախագահը ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Մոսկվա, և վերջինս երախտագիտությամբ ընդունել է հրավերը:

Իսկ Վաշինգտոնի համար ՆԱՏՕ-ն, ավելի ճիշտ՝ եվրոպական մասը ոչ միայն «կենդանի վահան» է, այլ նաեւ թանկարժեք ռազմական տեխնիկայի իրացման հիմնական շուկա, ուստի դաշինքի պահպանման համար պայքարն ավելի քան կատաղի կլինի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси