
news.am Նորքի տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակված տարեցները վերադարձել են ինտերնատ
21:16 | 26.06.2020 | Հասարակություն
Նորքի տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակված տարեցները բուժվել եւ վերադարձել են ինտերնատ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Սպասում են միայն մեկ տարեցի կրկնակի թեստի պատասխանին»,- ասաց Մարտիրոսյանը։