Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 6800 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 6800 դեպք

12:57 | 26.06.2020 | Հասարակություն

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 6800 դեպք
 
 

Ռուսաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվն իջել է 7 հազար նիշից եւ կազմել 6800, ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին հաղորդվել էր 7113 նոր պացիենտների մասին, մահացել էր 92 մարդ, դուրս գրվել 6342-ը:

Ամբողջ ժամանակահատվածում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 620 հազար մարդուց ավելի:

ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում ընդհանուր կա կորոնավիրուսով վարակված 9,2 մլն մարդ, նվազագույնը 479 հազարը մահացել է: Ինֆեկցիային առավել ենթակա երկրների տասնյակի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Պերուն, Իսպանիան, Չիլին, Իտալիան եւ Իրանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси