Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակի մինչեւ այս տարվա վերջը. Թրամփ

Հնարավոր է՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակի մինչեւ այս տարվա վերջը. Թրամփ

12:41 | 26.06.2020 | Հասարակություն

Հնարավոր է՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակի մինչեւ այս տարվա վերջը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Միացյալ նահանգները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կմշակի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Fox News հեռուստաալիքի կազմակերպած ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահին հարցրել են, թե ո՞ր փուլում են ԱՄՆ-ում պատվաստանյութի մշակումները: «Կարծում եմ, որ շատ շուտով կունենանք այս հարցի պատասխանը: Կարծում եմ, որ դա կլինի անգամ մինչեւ այս տարվա ավարտը»,- պատասխանել է պետության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարիկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 122,1 հազար դեպք: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 9,4 մլն մարդ, 480 հազարից ավելին մահացել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси