Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Արցախի ՊԲ-ից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ ՊՆ եւ բարձր պաշտոնների նշանակում

«Ժողովուրդ». Արցախի ՊԲ-ից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ ՊՆ եւ բարձր պաշտոնների նշանակում

09:38 | 20.06.2020 | Մամուլ

«Ժողովուրդ». Արցախի ՊԲ-ից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ ՊՆ եւ բարձր պաշտոնների նշանակում
 
 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ պաշտպանու­թյան նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտ­պանության բանակի հրամանատարի տեղակալ:

Եվ ահա, 1 տարի անց որոշում է կայացվել Միքայել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ, իսկ թե կոնկրետ որ վարչության, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Ի դեպ, այս փոփոխություն­ները սկսվեցին այն պահին, երբ հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյու­րընկալվել են հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխա­տանքային խորհրդակցությանը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ եւս կլինեն ՀՀ ՊՆ. Միքայել Համբարձումյանն առաջին նշանակումն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси