Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սամվել Ալեքսանյանի 25-ամյա եղբորորդին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Սամվել Ալեքսանյանի 25-ամյա եղբորորդին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

12:48 | 30.05.2013 | Մամուլ

Մենք տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունից եւ ինաուգուրացիայից հետո Երեւանի փոխքաղաքապետ է դառնալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Օհանյանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Նրա փոխարեն էլ, ինչպես հայտնել էին մեր աղբյուրները, թաղապետ է նշանակվելու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Օհանյանը, սակայն, մեր հրապարակման հաջորդ իսկ օրը շտապեց հերքել մեր տեղեկությունը:

Իրականում, օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաեւ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորն են տեղյակ, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը: Ի դեպ, երիտասարդ Ալեքսանյանը հենց այդ դիրքերից էլ խոսել է թաղապետարանի աշխատակիցների հետ: Նշենք, որ Արտակ Ալեքսանյանն ընդամենը 25 տարեկան է: Նա Սամվել Ալեքսանյանի` տարիներ առաջ ինքնասպան եղած եղբոր որդին է»»

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси