Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքի մարզում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք

19:20 | 06.06.2020 | Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք
 
 

Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար* (վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, բոլոր հիվանդները ապաքինվել են), Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси