Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երբ ԲՀԿ-ի կողմից կլինի կոնկրետ առաջարկ, կքննարկենք, իսկ կատեգորիկ ելույթներին կպատասխանենք կատեգորիկ.ԱԺ փոխնախագահ

Երբ ԲՀԿ-ի կողմից կլինի կոնկրետ առաջարկ, կքննարկենք, իսկ կատեգորիկ ելույթներին կպատասխանենք կատեգորիկ.ԱԺ փոխնախագահ

18:52 | 06.06.2020 | Քաղաքականություն

Երբ ԲՀԿ-ի կողմից կլինի կոնկրետ առաջարկ, կքննարկենք, իսկ կատեգորիկ ելույթներին կպատասխանենք կատեգորիկ.ԱԺ փոխնախագահ
 
 

Հայաստանում որեւէ քրեական գործ քաղաքական դրդապատճառներով չի եղել, չկա ու չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հայտարարությանը, ով նշել էր, թե վարչապետի խոսնակի հայտարարությունը, ըստ էության,  սպառնալիք է, որ քրգործեր կհարուցվեն:

«Վերջին 2 տարվա ճանապարհը դրա վառ ապացույցն է: Այսօր իշխանության են մարդիկ, որոնք եղել են քաղբանտարկյալներ, ուստի ամեն անգամ, երբ ինչ-որ օրենք է խախտվում, ասել, որ սա քաղաքական հետապնդում է եւ թաքնվել քաղաքական գործչի դեմքերի հետեւում, եւ հակառակը, հենց քրեական գործ է հարուցվում սկսել եթերներ մտնել, ինչ-որ հայտարարություններ անել, ինչ-որ համաժողովներում ելույթ ունենալ, որպեսզի հետագայում դա ներկայացնել որպես քաղաքական գործունեությունը, կարծում եմ՝ ՀՀ-ում այլեւս որեւէ մեկին դրանով խաբել չի լինի: Խորհուրդ եմ տալիս նման աճպարարությամբ չզբաղվել. Քաղաքական գործիչները մնում են քաղաքական գործիչներ, իսկ հանցագործությունները մնում են հանցագործություններ»:

Հարցին, թե պարտա՞ստ են բանակցել ԲՀԿ-ի հետ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որեւէ հստակեցում չկա, թե ինչի շուրջ պետք է բանակցենք եւ ում հետ: Եթե խոսքը կորոնավիրուսի մասին է, բժշկական համակարգի մասին, ապա դժվար չէր 30 րոպեանով մոնտաժված նյութի մեջ շատ հստակ շեշտադրում անել , թե ինչի մասին է խոսքը, ոչ թե խոսել ընդհանրական, եւ 100 տոկոսանոց պնդումներով: Երբ կլինի կոնկրետ առաջարկ, մենք կքննարկենք: Իսկ կատեգորիկ եւ բարցաձակ ճշմարտության տրամաբանության մեջ արված ելույթներին լինում են կատեգորիկ գնահատականներ եւ հակաքայլեր քաղաքական առումով:

Մեր քաղաքական ուժը բացի ՀՀ քաղաքացուց, երբեւէ որեւէ մեկի հետ դաշնային հարաբերություններ չի ունեցել: ՀՀ ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարի հրավերով ես նույնպես ներկա գտնվել նրանց անձնական միջոցառմանը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси