Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կանադայի վարչապետը մասնակցել է ռասիզիմ դեմ ցույցին և դրա մասնակիցների հետ ծնկի իջել՝ ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի

Կանադայի վարչապետը մասնակցել է ռասիզիմ դեմ ցույցին և դրա մասնակիցների հետ ծնկի իջել՝ ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի

16:09 | 06.06.2020 | Հասարակություն

Կանադայի վարչապետը մասնակցել է ռասիզիմ դեմ ցույցին և դրա մասնակիցների հետ ծնկի իջել՝ ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է ոստիկանության ռասիզմի եւ դաժանության դեմ ցույցին եւ դրա մասնակիցների հետ ծնկի է իջել ՝ ի հիշատակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ցույցը տեղի է ունեցել Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ ։ Որոշ ժամանակ ցույցի մասնակիցներին է միացել Թրյուդոն պաշտպանիչ դիմակով և մյուս ցուցարարների հետ ծնկի է իջել՝ գլուխ խոնարհելով՝ ի հիշատակ Ֆլոյդի։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси