Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ասենք տոտալ լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծում չէ. Փաշինյան

Ասենք տոտալ լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծում չէ. Փաշինյան

11:36 | 06.06.2020 | Քաղաքականություն

Ասենք տոտալ լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծում չէ. Փաշինյան
 
 

Եթե ծանր հիվանդներն այնքան շատանան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով:

Ասենք լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծո՞ւմ է: Սա հարցի լուծում չի, որովհետեւ աշխարհում, նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ, եւ երբ տոտալ լոքդաունից հետո սկսում ենք բացվել, վարակը նորից սկսում է տարածվել: Այսինքն հավանականություն է առաջանում, որ կկանգնենք նորից լոքդաուն հայտարարելու խնդրի առաջ: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանում: Որովհետեւ մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից մենք տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ հարցի լուծման իրենց ընկալումը հետեւյալն է. «Նախ, առողջապահական համակարգն ինչ ուզի, մենք պետք է տանք, որ հզորությունները մեծացնենք: Բայց դա ժամանակատար է եւ անսահման չի հզորությունները մեծացնելու հնարավորությունը: Դր համար լուծումը հիվանդների թվի կրճատումն է, բայց դա ոչ թե վարչահրամայական եղանակով: Որովհետեւ վարչահրամայականի դեպքում ամեն ինչ փակվում է, դուք աշխատանքի չեք գնում, աշխատավարձ չեք ստանում, եկամուտ չեք ունենում: Դա իր հերթին բերում է շղթայական խնդիրների՝ պետությունը հարկ չի կարողանում հավաքել, թոշակ չի կարողանում վճարել եւ այլն:

Դրա համար իմ փիլիսոփայությունը հետեւյալն է, որ այս մեծ բեռը, որ ծանրացել է մեր ուսերին, եթե կարողանանք պայմանական ասած բաժանել 3 միլիոն մասի, ամեն մեկի ուսերին դնել մի հատ պուճուր բեռ, որը նա կարող է տանել, թեեւ անհարմար է լինելու: Մի բան է, որ այդ ամբողջ ծանր բեռը կառավարությունը կրում է մենակ, ուրիշ բան է, որ  բոլորով ենք այդ բեռը կրում: Հիմա մեր ամբողջ քաղաքականության տրմաբանությունը սա է»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси